«Ադելի կյանքը» ֆիլմի ռեժիսորը հանուն նոր ֆիլմի վաճառում է «Ոսկե արմավենու ճյուղ»-ը
«Ադելի կյանքը» ֆիլմի ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշը վաճառում է «Ոսկե արմավենու ճյուղ»-ը հանուն նոր ֆիլմի: Գազետա.ռու կայքը, հղում անելով Dazed-ին, գրում է, որ Քեշիշը Կաննի կինոփառատոնի մրցանակակիր է դարձել 2013-ին: Այժմ նա որոշել է վաճառել իր մրցանակը, որպեսզի ստացված գումարով ավարտի իր նոր ֆիլմը:
Ֆրանսիական Quat'Sous ընկերությունը ֆինանսական միջոցներ ձեռք բերելու համար աճուրդ է հայտարարել՝ ներկայացնելով Քեշիշի աշխատանքի հետ կապված իրեր: Լոտերից է՝ «Ոսկե արմավենու ճյուղը», նաև «Ադելի կյանքը» ֆիլմից լուսանկարներ:
Ռեժիսորի նոր ֆիլմը կոչվում է «Մակտուբ, իմ սեր». սցենարով՝ հերոսը հայտնվում է սիրային եռանկյունու կենտրոնում պրոդյուսերի կնոջ հետ ՝ համաձայնվելով ֆինանսավորել նրա առաջին կինոնկարը: