Շատ սիրիահայեր վերադառնում են Հալեպ. Շահան Գանտահարյան
Սիրիայում ներկայումս համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է: Նշմարվում է ազգաբնակչության վերադարձ դեպի Հալեպ՝ հատկապես Լիբանանից: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ շեշտելով, որ վերադարձողների շարքերում կան նաև սիրիահայեր:
Նրա խոսքով, դեպի Սիրիա ներգաղթը թեև զանգվածային երևույթ չէ, սակայն որոշակի թվով մարդիկ շարունակում են հետևողականորեն վերահաստատվել իրենց հայրենիքում:
Շահան Գանտահարյանը նկատեց՝ Լիբանանը Սիրիայից տեղահանվածների համար առաջին հանգրվանն է, և բնական է, որ պատերազմի ընթացքում Լիբանանում ապաստանել է մոտ 10 հազար սիրիահայ:
«Սիրիայում այժմ համամետաբար խաղաղ է: Ահաբեկչական գործողությունները տեղափոխվել են Իրաք, Եգիպտոս և Իրան: Աշխարհի գերտերությունները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սկսել են ԻՊ-ի ահաբեկիչների «մաքրազերծման գործողություններ»,- ամփոփեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան