Վարչապետն անհրաժեշտ է համարում սպանդանոցային կարողություններ ձևավորելը
Սպանդանոցային կարողությունների իրավիճակային գնահատումը ցույց է տվել, որ հանրապետության որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ, իսկ մյուս մարզերում կա լրացուցիչ սպանդանոցների ստեղծման անհրաժեշտություն: Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրով սահմանված հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությունը՝ վարչապետն անհրաժեշտ է համարում առաջին հերթին լուծել հանրապետության ամբողջ տարածքում սպանդանոցային հնարավորությունների ստեղծումը:
«Այդ իսկ նպատակով հանձնարարում եմ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների և գյուղատնտեսության նախարարներին՝ մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նորսպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին