ԱԺ արտահերթում ներկայացված օրենքների նախագծերն ընդունվեցին
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագիծը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
«Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագիծն ընդունվեց 92 կողմ, դեմ և ձեռնպահ 0 ձայների հարաբերակցությամբ։
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծը՝ 58 կողմ, 31 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայների հարաբերակցությամբ։
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը՝ 57, կողմ, 24 դեմ, 0` ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության համար Արմեն Ռուստամյանի առաջարկությունն ընդունելի չի եղել
- «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ են կատարվել
- Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետական գույքի մասնավորեցման ու վարչատարածքային բաժանման մասին օրենքների նախագծերը
- Բագրատաշենի անցակետի մոտ լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան
- Արդյոք խոշորացվող համայնքների բնակիչների կամարտահայությունը հաշվի առնվել է. Արտակ Զեյնալյան
- Առաջարկ. Միավորել 328 համայնք՝ ձևավորելով 34-ը
- Պետական բաժնետոմս ունեցող ընկերությունները չեն կարողանում ապահովել նոր ներդրումներ. Արման Սահակյան
- 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում ընդգրկված է 47 ընկերություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան