«Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ են կատարվել
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և կառավարության համատեղ ներկայացրած «Կոռուպցիայի կանխարգելիչ հանձնաժողովի մասին» և կից ներկայացված հարակից օրենքների նախագիծը:
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծում արված փոփոխությունները:
Նշեց, որ շատ կարևոր փոփոխություն է կատարվել «Դատախազության մասին» օրենքում, ըստ որի դատախազությունը պետք է ամեն տարի առանձին ներկայացնի կոնկրետ կուռուպցիայի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ եզրահանգումներ, վերլուծություն:
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս օրենքն այն հնարավորությունն է, որ ունեն և կարող են օգտագործել:
«Ընդդիմության ձեռքի մեխանիզմ է»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ական պատգամավորն ազդարարման համակարգը համարում է «գործ տալու» ինստիտուտ
- Նման մարմնի ստեղծումն երկրի իշխանությունների քաղաքական հստակ կամքի արտահայտություն է. Ս.Ֆարմանյան
- Մանե Թանդիլյան. Կոռուպցիայի դեմ պայքարի մարմնի անկախության խնդիր եմ տեսնում
- Կավելանա բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հայտարարատուների թիվը
- Վարչապետի «մեծահոգությամբ»՝ ՀՀԿ-ն ընդառաջեց ընդդիմությանը
- 90 րոպեում ուզում եք օրենքներ սղացնեք. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան