Ռոման Պոլանսկու զոհը կխնդրի կարճել բռնաբարության գործը
Ամերիկուհի Սամանտա Գեյմերը, ում 1977 թվականին 13 տարեկանում բռնաբարել էր ռեժիսոր Ռոման Պոլանսկին, Լոս Անջելեսի դատարանից կխնդրի կարճել այդ գործը: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Պոլանսկու փաստաբանը:
Ռեժիսորը 1978 թվականին ընդունել էր իր մեղքը, 42 օր անցկացրել բանտում, այնուհետև փախել ԱՄՆ-ից, ինչի պատճառով նրա գործարքը քննության հետ չեղյալ էր հայտարարվել:
Փաստաբանն ասել է, որ Սամանտա Գեյմերը դատարան կգնա իր ամուսնու հետ:
«Նա հոգնել է այս գործից, որն արդեն շարունակվում է 40 տարի և ցանկանում է, որ այս ամենն ավարտվի»,- հայտարարել է Պոլանսոկու շահերի պաշտպանը:
Նաև նշել է, որ տուժածի հայտարարությունից հետո գործն անմիջապես չի փակվի, որոշում այդ մասին պետք է դատարանն ընդունի:
Վերջին տարիներին Ս. Գեյմերը բազմիցս ասել է, որ ներել է ռեժիսորին, բայց այսօր նա առաջին անգամ է այս գործով լսումներին հրապարակային ելույթ ունենալու:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժել է ռեժիսոր Պոլանսկու նկատմամբ հարուցված քրեական գործը փակել
- Ռոման Պոլանսկին ցանկանում է վերադառնալ ԱՄՆ
- Ալեն Դելոնը հրաժարվել է է ղեկավարել «Սեզար»-ը ՝ ի նշան համերաշխության Պոլանսկու հետ
- Ռոման Պոլանսկուն ժյուրիի նախագահ նշանակելը բողոքի ալիք է բարձրացրել
- Ռոման Պոլանսկին գլխավորելու է «Սեզար» կինոմրցանակի հանձնման արարողությունը
- Լեհաստանի Գերագույն դատարան. ռեժիսոր Պոլանսկուն չեն արտահանձնի ԱՄՆ-ին
- Ոչինչ չակնկալելով՝ Ռոման Պոլանսկին արժանացել է «Սեզար» մրցանակի