Կինոսերների տարբերակով՝ բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերը
«Կնքահայրը» ֆիլմը գլխավորում է բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերի վարկանշային ցուցակը, որը կազմվել է 20 հազար կինոսերի շրջանում անցկացման հարցման արդյունքում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հարցումն իրականացրել է բրիտանական հայտնի Empire ամսագիրը:
Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմության մասին պատմող ֆիլմը նկարահանվել է 1972 թվականին, ռեժիսորն է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան: Այն նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման: 1972 թվականին «Օսկար» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել, մրցանակի է արժանացել նաև այլ անվանակարգերում: «Կնքահայրը» ունի նաև շարունակություն՝ «Կնքահայրը 2» (1974) և «Կնքահայրը 3» (1990)։
Բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերի վարկանշային ցուցակի առաջին տասնյակում է նաև «Փախուստ Շոուշենից», «Քրեական ընթերցվածք», «Փառահեղ տղաները», «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս», «Ծնոտներ», «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն» ֆիլմերը: