Չինական ակումբը Ռոնալդուի համար առաջարկել է 200 միլիոն եվրո
Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է հետաքրքրություն առաջացնել տարբեր ակումբերում: Գազետա.ռու կայքը, հղում անելով AS-ին, գրում է, որ չինական ակումբերից մեկը, որի անունը դեռևս չի հրապարակվում, ֆուտբոլիստի համար առաջարկել է 200 միլիոն եվրո, իսկ աշխատավարձ՝ տարեկան 120 միլիոն եվրոյի չափով: Եթե գործարքը կայանա, ապա դա կլինի ռեկորդային աշխատավարձ, քանի որ դեռևս որևէ մեկին այդքան չեն առաջարկել:
Նշվում է, որ չինական ակումբի ղեկավարությունը շատ լուրջ է տրամադրված և մտադիր է հաջորդ շաբաթ գնալ Մադրիդ՝ հանդիպելու «թագավորական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին` նրա հետ բանակցություններ վարելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ՊՍԺ», «Մոնակո», «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբերն առաջարակել էին Ռոնալդուի համար 180 միլիոն եվրո: