Առողջություն 13:15 09/06/2017 Հայաստան

Հայաստանում զարկերակային բարձր ճնշման տարածվածությունը 25-30 տոկոս է. սրտաբան

«Ամբողջ աշխարհում սիրտանոթային մահացությունն առաջին տեղում է: Մահացությունների ընդհանուր կառուցվածքում 50 տոկոս դեպքերը պայմանավորված են սիրտանոթային բարդություններով»,-լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր ասաց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի ղեկավար Պարունակ  Զելվեյանը:

Նրա խոսքով, եթե ակնկալվում է նվազեցնել սիրտանոթային մահացությունների թիվը, նախ՝ պետք է պայքարել ռիսկի գործոնների դեմ: Դրանցից կարևորագույնը զարկերակային գերճնշումն է:

«Բժշկությունը վաղուց է փաստել, որ զարկերակային գերճնշման արդյունավետ հսկողության պարագայում պացիենտի սիրտանոթային պատահարների քանակը նվազում է, կյանքը՝ երկարում»,-ասաց բժիշկը։

Պարունակ  Զելվեյանը վստահեցնում է, որ զարկերակային գերճնշումը պետք է բուժել տարիքային բոլոր խմբերի հիվանդների մոտ, միֆեր են, թե մեծահասակների մոտ այս խնդիրը պետք է անտեսել։

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ հունիսի 1-30-ը Հայաստանը, ի թիվս աշխարհի մի շարք երկրների, ներգրավել է Համաշխարհային զարկերակային գերճնշման լիգայի հայտարարծ սկրինինգային ծրագրին: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է մեկ ամսվա ընթացքում ամբողջ աշխարհում հետազոտել 25 միլիոն մարդու՝ հասկանալու հիվանդության էպիդեմիոլոգիական վիճակը:

Սրտաբանը ազգաբնակչությանը հորդորեց հենց այսօր չափել զարկերակային ճնշումը, ստացված տվյալներն անանուն կերպով գրանցել sirt.am կայքում և ստանալ մասնագետի րոպեական գնահատականը՝ սահմանային, թե խնդրահարույց վիճակում են զարկերակային ճնշման ցուցիչները:

«Աշխարհում հիպերտոնիկների միայն 12,5  տոկոսն է արդյունավետորեն բուժվում: Կան երկրներ, որտեղ այդ ցուցանիշը հասել է ընդհուպ 50 տոկոսի: Հայաստանում այդ թիվը բավական ցածր է՝ մոտ 10 տոկոս»,- ասաց Պարունակ Զելվեյանը:

Բժիշկը ազգաբնակչությանը հիշեցրեց, որ գոյություն ունի զարկերակային գերճնշման հետ կապված սեզոնայնություն: Այսինքն՝ ցանկացած ջերմաստիճանային, գեոմագնիսական դաշտի տատանում ազդում է զարկերակային ճնշման վրա:

«Ըստ այդմ, բարձր զարկերակային ճնշում ունեցողները պետք է հեռու մնան արևի ուղիղ ճառագայթներից, վարեն առողջ ապրելակերպ՝ ընդունելով բալանսավորված սնունդ և հետևել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը»,- նշեց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահը՝ հիշեցնելով, որ ամռան շոգ եղանակին զարկերակային ճնշումն ավելի ցածր է լինում և հաճախ կարիք է զգացվում նվազեցնել դեղաչափերը:

Բանախոսը տեղեկացրեց, որ ամբողջ աշխարհում հիպերտոնիայի տարածվածությունը կազմում է 25-30 տոկոս: Գրեթե նույն պատկերն է նաև Հայաստանում:  Պարունակ Զելվեյանը միաժամանակ ազգաբնակչությանը հորդորեց ամեն օր՝ առավոտյան և երեկոյան չափել զարկերակային ճնշումը և 140/90 բարձր ցուցիչ ստանալու դեպքում անհապաղ դիմել բժշկի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:24
Խաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներ
Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Անտոնին Դվորժակի լեգենդար...
Աղբյուր` Panorama.am
10:03
Թբիլիսիում երկու օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար։...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայր կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Հաջորդ քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու
«Փաստ» թերթը գրում է. ««Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:16
Բաց նամակ Աննա Հակոբյանին. Տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անւոշ Պողոսյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշին յանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է
Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար, քանզի նշում ենք մեր Եկեղեցու առաջին լուսավորիչների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:00
17-ամյա Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող
17-ամյա Էլեն Բադալյանը 98 միավորով դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող։ Նա ստացել է հաղթանակը խորհրդանշող արձանիկը, 5մլն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». Իր հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը: «ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Հրդեհ Գյումրիում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  նոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՔՊ-ում «ինքնամաքրման» գործընթաց է գնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ զտում է թիմը՝ հույս ունենալով, որ սա կբարձրացնի ՔՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը չի՞ հակասում ԼՂ վերադարձի իրավունքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունը երեկ խորհրդարանում արցախցիների քաղաքացիության հարցով...
Աղբյուր` Panorama.am
00:33
Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
22:50
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ինչ աղմկահարույց օրակարգով է կառավարությունը դեկտեմբերի 3-ին ԱԺ արտահերթ նիստ գումարում
ՀՀ ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
22:01
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը «Նոյեմբերի  29-ին՝ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վերին Լարսի անցակետը կրկին փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Դեկտեմբերի 10-ից ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից  փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր․ ՔՊ
 Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}