Mars-ը շոկոլադե կոնֆետների խմբաքանակ է ետ կանչել՝ սալմոնելոզի պատճառով
Mars ընկերությունը հետ է կանչում Եվրոպայում հայտնի շոկոլադե արտադրանքը՝ սալմոնելոզի (սուր աղիքային հիվանդություն) հնարավոր առկայության պատճառով,- այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ВВС-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է ընկերության ներկայացուցիչներին։
Աղբյուրը գրում է, որ խոսքը 200 գրամանոց Galaxy Milk շոկոլադե սալիկների և Maltesersr Teasers ու Malteaser Minstrels շոկոլադե կոնֆետների մասին է, որոնց ժամկետը մինչև 2018 թվականի մայիսի 6-ն ու 13-ն են։
«Մենք սերտորեն համագործակցում ենք ինչպես հատուկ մարմինների հետ, ովքեր պատասխանատու են սննդամթերքի անվտանգության համար, այնպես էլ մեր սպառողների, որպեսզի երաշխավորենք, որ նշված խմբաքանակի արտադրանքը այլևս հասանելի չեն վաճառքի համար»,- հայտարարել է Mars-ի ներկայացուցիչը։
Բացի սրանից՝ ընկերությունը ներքին վերանայում է իրականացնում, որպեսզի պարզի՝ արտադրության որ փուլում է վարակը սկսվել։
Սալմոնելոզի բակտերիաները բավականին երկար են պահպանվում արտաքին միջավայրում. ջրում հինգ ամիս, կաթում՝ քսան օր, սերուցքային կարագում՝ չորս ամիս։