Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Շահան Գանտահարյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ընդունել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությւոնից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը:
Երկրի ղեկավարը Շահան Գանտահարյանին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ, որով երկարամյա ազգանպաստ գործունեության համար պարգևատրվել է «Ազդակ» օրաթերթը:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ազդակ» օրաթերթի գործունեությունը՝ նշելով, որ այն իրականացնում է կարևոր ու հայրենանվեր առաքելություն: