ՀՀԿ-ն որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին
ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներ: Այս մասին այսօր Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ ամփոփվել են այս օրերին ԱԺ արտահերթ նիստի աշխատանքները, ինչպես նաև քննարկումներ են ծավալվել արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված:
Ամենակարևորը, ըստ ՀՀԿ խոսնակի, այն է, որ կուսակցությունը որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին:
Այսպիսով, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավարն է Արա Բաբլոյանը, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավարը՝ Էդուարդ Շարմազանովը, ԵԽԽՎ-ում՝ Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ-ում՝ Հերմինե Նաղդալյանը, Եվրանեստում՝ Արմեն Աշոտյանը, Հայաստան-Եվրամիություն՝ Արմեն Աշոտյանը, ՆԱՏՕ-ում՝ Կորյուն Նահապետյանը, Ուղղափառություն՝ Արտաշես Գեղամյանը, Սևծովյան խորհրդարանական վեհաժողովում՝ Գագիկ Մինասյանը, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում՝ Մարգարիտ Եսայանը, Միջխորհրդարականան միությունում՝ Արա Բաբլոյանը։
Քննարկել են նաև միջխորհրդարանական հանձնաժողովների պատվիրակությունների ղեկավարների հարցը։
«Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Արտաշես Գեղամյանը, Հայաստան-Վրաստան՝ Էդուարդ Շարմազանովը, Հայաստան-Արցախ՝ Արա Բաբլոյանը, Հայաստան-Բելառուս՝ Էդուարդ Շարմազանովը, Կիպրոսինը՝ Էդուարդ Շարմազանովը, Հայաստան-ԱՄՆ՝ Արփինե Հովհաննիսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան