Սամվել Ալեքսանյանը՝ դստեր հարսանիքին Ջասթին Թիմբերլեյքի երգելու մասին
«Էդ մի միլիոն դոլարը, որ ես երգչին տայի, դրա տեղը մի լավ արտադրություն կասեի երեխեքը կդնեին, մի հատ լավ տրիկոտաժի 500 տեղանոց արտադրամաս: Իմ համար եքա փող է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, թե մամուլում հրապարակումներ եղան, որ ձեր դեստեր հարսանիքին երգել է ամերիկացի հայտնի աստղ Ջասթին Թիմբերլեյքը, ինչի համար նրան վճարել եք 1 միլիոն դոլար:
Նա նշեց, որ իր դստեր հարսանիքին երգել են հայ երգիչներ: Նրա կողքին կանգնած «Ծառուկյան» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանն ասաց, որ դրսից միայն Ալեքսանդր Սերովն է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին