ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կժամանի Հայաստան
Հունիսի 12-ին Երևան կժամանի Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Տեղեկացնում է «Մեդիամաքս»-ը:
Երկօրյա այցի ընթացքում Ջեյմս Ապատուրայը կհանդիպի ՀՀ նախագահի և Ազգային ժողովի, արտաքին գործերի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարների հետ:
Երևանում նա կհանդիպի նաև լրագրողների հետ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ջեյմս Ապատուրայի նախորդ այցը Հայաստան կայացել էր 2015 թվականի հունվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան