Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել. «Իրավունք»
Ապրիլյան պատերազմից հետո, թեպետ Թալիշում մնացել են միայն տղամարդիկ, բայց թալիշցիները համայնքից դուրս շարունակում են ապրել, ապրել և ընտանիքներ կազմել։ «Իրավունք»-ի հետ զրույցում Թալիշի համայնքապետ Վիլեն Պետրոսյանն ասել է, որ նախորդ տարվա ապրիլի դեպքերից հետո վերջերս թալիշեցիներն առաջին հարսանիքն են նշել։
«Տղան թալիշցի է, իսկ հարսը՝ Ստեփանակերտից։ Ի դեպ, ասեմ, որ երբ Թալիշում էինք բնակվում, այն ժամանակ էլ մեր հարսների 80 տոկոսը Հայաստանից էին՝ Ջրվեժից, Չարբախից, Աբովյանից, Չարենցավանից և այլն։ Թալիշցի մայրերը ձգտում էին, որ իրենց աղջիկներին ուրիշ տեղ ամուսնության ուղարկեին։ Մեր տղաներն էլ դրսից էին հարս բերում»,-ասել է համայնքի ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան