ՆԱՏՕ-ն ընդգծում է Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը. փորձագետ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի երևանյան այցը նպատակ ունի ընդգծելու ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները։ Հատկապես, երբ այս տարվանից կողմերի միջև մեկնարկում է անհատական գործընկերության նոր ծրագիրը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
«Անցած տարեվերջից ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև սկսվել են համագործակցության շուրջ բանակցություններ՝ սահմանելու առաջիկա տարիների նոր ուղենիշներ և օրակարգային հարցեր։ Ես կարծում եմ, որ Ջեյմս Ապաթուրայի այցն ուղղակիրեն կապված է այդ բանակցությունների բարեհաջող ընթացքի և ավարտի հետ։ Ենթադրում եմ, որ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ժամանում է Հայաստան՝ ներկայացնելու փոխգործակցության նոր օրակարգը և ևս մեկ անգամ ընդգծելու երկկողմ համագործակցության կարևորությունը»,- նկատեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով Գերամանիայի մտադրությանը՝ Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազայից դուրս բրելու իր 260 զինծառայողներին ՝ Ստյոպա Սաֆարյանը նկատեց՝ սա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն Թուրքիային վստահելի դեմք չի դիտարկում։
«Հյուսիսատլանտյան դաշինքի համար Թուրքիայի կարևորությունը պայմանավորված է առավելապես Մերձավոր Արևելքով, և մի փոքր դժվար է նույն հարթության մեջ դնել Կովկասն ու Մերձավոր Արևելքը և ասել, որ ՆԱՏՕ-ն փոխարինող է փնտրում։ Բայց քանի որ բոլոր տարածաշրջանների զարգացումները միմյանց վրա ազդում են, թերևս ՆԱՏՕ-ն մերձավորարևելյան ուղղությամբ պետք է պահպանի իր ներկայությունը»,- ամփոփեց վերլուծաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան