Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստն անցկացրեց
Երևանի նորընտիր ավագանին այսօր անցկացրեց առաջին նիստը, որին ներկա էր ավագանու 60 անդամ։
Քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության ու «Ելք» դաշինքի ավագանու անդամներն էին։
Իսկ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները չմասնակցեցին, փոխարենը՝ բացօթյա ասուլիս անցկացրեցին քաղաքապետարանի դիմաց։
ՀՀ ԿԸՀ 2017 թվականի մայիսի 21-ի որոշման համաձայն, ՀՀԿ ընտրական ցուցակից ավագանու անդամները 46-ն են, «Ելք»՝ 14-ը, «Երկիր Ծիրանի»` 5-ը։
Անդրանիկ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորելով ավագանու անդամներին՝ նշեց. «Ավագանու անդամներից ակնկալում եմ լինել ակտիվ ու կառոցողական։ Քաղաքապետարանի աշխատակազմը միշտ պատրաստ է քննարկելու այն ծրագրերը, որոնք կներկայացվեն ավագանու անդամների կողմից»։
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր Ծիրանի»-ի անդամները քաղաքապետարան մուտք գործելուց առաջ ափսե կոտրեցին
- Երևանի ավագանու կազմը հայտնի է