Իրաքյան անկախ Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր. թուրքագետ
Անկախ նրանից, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները որոշել են այս տարվա սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել, դա դեռ չի նշանակում, որ այդ հանրաքվեն անցկացվելու է։ Պետք է հաշվի առնել նախկին փորձը, երբ Քուրդիստանի ինքնավար հատվածի իշխանությունները 3 տարի առաջ ևս հայտարարել էին հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, սակայն այդպես էլ հանրաքվե չկայացավ։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հիշեցրեց թուրքագետ ՄԱՀՀԻ փորձագետ Հայկ Գաբրիելյանը։
«Իսկ հանրաքվե տեղի չունեցավ, քանի որ ԱՄՆ և տարածաշրջանային շատ երկրներ դեմ էին դրան։ Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, ապա որքան էլ այդ երկրի իշխանություններ լավ հարաբերությունների մեջ են ինքնավարության իշխանությունների հետ, դեռ չի նշանակում, որ կողմ պետք է լինի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին։
Եթե Իրաքի քրդերն անկախություն ստանա, դա կարող է ոգևորել Սիրիայի և Իրանի քրդերին։ Իսկ միասնական Քուրդիստանը Թուրքիային շատ է վախեցնում»,- նկատեց Հայկ Գաբրիելյանը՝ համոզմունք հայտնելով, որ Իրաքյան Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր։
Թուրքագետը նաև նկատեց՝ եթե անգամ Իրաքյան Քուրդիստանն անկախանա, միևնույն է, տնտեսական կախվածության մեջ կմնա Թուրքիայից։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն իսկ արձագանքել է Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի իշխանությունների՝ անկախության հանրաքվեի անցկացման որոշմանը։
Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվել է, որ անկախության հարցով հանրաքվե անցկացնելը սարսափելի սխալ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան