Կառավարության համար Արմեն Ռուստամյանի առաջարկությունն ընդունելի չի եղել
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հիշեցրեց, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում» ընդգրկված է 47 ընկերություն, որից նոր ընկերություն է 24-ը, մնացածը նախորդ ծրագրերից են ընդգրկվել։
Նա ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մեկ առաջարկություն է ներկայացվել. ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկել էր մասնավորեցման ծրագրից հանել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնը:
«Շատ հարգելով մեր գործընկերներին՝ կառավարության համար ընդունելի չէ այն հիմնավորմամբ, որ այդ կենտրոնը Հայաստանի համար ռազամավարական նշանակություն ունեցող առողջապահական կազմակերպություններից մեկն է, հնարավորինս սեղմ ժամկետում ներդրումներ ներգրավելու կարիք ունի: Մասնավորեցման ճանապարհով է հնարավոր ապահովել ներդրումների իրականացումը»,- ասաց Ա. Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պետական գույքի մասնավորեցման ու վարչատարածքային բաժանման մասին օրենքների նախագծերը
- Այս պահին մեր պետությունը պատրաստ չէ համայնքների խոշորացմանը. Մ. Մելքումյան
- Բագրատաշենի անցակետի մոտ լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան
- Արդյոք խոշորացվող համայնքների բնակիչների կամարտահայությունը հաշվի առնվել է. Արտակ Զեյնալյան
- Առաջարկ. Միավորել 328 համայնք՝ ձևավորելով 34-ը
- Պետական բաժնետոմս ունեցող ընկերությունները չեն կարողանում ապահովել նոր ներդրումներ. Արման Սահակյան
- Համոզված եմ, որ մասնավորեցման ծրագրում ընդգրկված բժշկական հաստատությունները պետք է սեփականաշնորհվեն. Արա Բաբլոյան
- 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում ընդգրկված է 47 ընկերություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան