
Մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.3% գնանկում. ԱՎԾ
2017թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնանկում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2017թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.3% գնանկում և դիզելային վառելիքի՝ 0.1% գնաճ:
Իսկ 2017թ. մայիսին 2016թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի 0.9% և 7.3%, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 10.4% և 13.9% գնաճ:
Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2017թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.3-0.2% գնանկում, մայրաքաղաքում՝ 0.1% գնաճ, իսկ մյուս 3 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: