Արյունաբանական կենտրոնում ներդրվել է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ծրագիրը
«Կարևոր է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս, օգտվելով սոցիալական ցանցերից, տալ բուժված հիվանդների ապրելիությ ան գնահատական և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններ տրամադրել կամ վերանայել բուժման սխեմաները»,-այս մասին ասել է Շվեդիայի Լունդ համալսարանական հիվանդանոցի մանկական ուռուցքա-արյունաբանական բաժանմունքի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Յացեկ Տոպորսկին՝ ով այսօր «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» ներդրվել է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ծրագիրը։
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ եվրոպական մի շարք առաջատար կլինիկաներում լայնորեն կիրառվող ռեգիստրի այս ծրագրով միաժամանակ վարվում է արյան հիվանդությունների համաճարակաբանական վիճակագրությունը: Ծրագիրը կարևորվել է ոչ միայն հիվանդների կլինիկական բուժման, այլև ադմինիստրատիվ ղեկավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից։
Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել Յացեկ Տոպորսկուն ինչպես Հայաստանին մեծ աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ աշխարհում մանկական քաղցեղի հաղթահարման գործում ունեցած ավանդի համար։
«Ձեր օգնությամբ Դուք ոչ միայն երեխաների բուժման գործում մեծ հույսեր եք արթնացնում, այլև մեր բժիշկներին ոգեշնչում կենտրոնի և իրենց մասնագիտական գործունեության զարգացման գործում»,-նշել է նախարարը։