Մոնտենեգրո-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում
Առաջին ալիքը հունիսի 10-ին՝ ժամը 22։45-ին, կցուցադրի ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո - Հայաստան հանդիպումը։ Հայտնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Խաղը տեղի կունենա Պոտգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտում: Այս հանդիպումը Հայաստանի հավաքականի համար չափազանց կարեւոր է ու որոշիչ, քանի որ հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը հիանալի հնարավորություն կստանա պայքարը շարունակելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Խաղը կմեկնաբանի ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականն իր ակտիվում արդեն ունի վաստակած 6 միավոր: E խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ մեկ միավորով զիջելով Մոնտենեգրոյին:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ մինչ այդ Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից հայտարարված մեկնաբանների մրցույթում պայքարը շարունակում են 16 մասնակիցներ: Նրանք են՝ Արեգ Հակոբյան, Արման Աբելյան, Արտուշ Հարությունյան, Համլետ Գևորգյան, Նորայր Զորյան, Ռաֆայել Խալաթյան, Ալիկ Դավթյան, Արմեն Գարամյան, Արմեն Մանուկյան, Գրիգոր Գեւորգյան, Դավիթ Մարտիրոսյան, Երվանդ Հարությունյան, Մարե Մինասյան, Միքայել Մարգարյան, Սամվել Սուքիասյան, Սուրեն Պողոսյան:
Մրցույթի հաղթողը/ները հնարավորություն կստանան լուսաբանելու Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներից որևէ մեկը, որը հաջողելու պարագայում հնարավորություն կստանան համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականը մեկնեց Չեռնոգորիա
- Հայաստանի ազգային հավաքականը Չեռնոգորիա կմեկնի վաղը առավոտյան
- Էդգար Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, թիմի հետ կմեկնի Չեռնոգորիա
- Արթուր Պետրոսյան. «Թիմը պատրաստ կլինի Չեռնոգորիայի դեմ խաղին»