Բրազիլիայի նախագահի հրաժարականը չեղարկվել է
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի հրաժարականին դեմ է քվեարկել երկրի Գերագույն ընտրական դատարանի անդամների մեծ մասը՝ յոթ դատավորից չորսը:
Վեստի.ռու-ն գրում է, որ դատավորները քննում էին 2014 թվականին նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործը: Այդ ժամանակ Բրազիլիայի նախագահ էր ընտրվել Դիլմա Ռուսեֆը, իսկ Միշել Տեմերը մասնակցում էր քարոզարշավին որպես փոխնախագահի թեկնածու:
Դատարանի քննարկումների արդյունքում այդ մեղադրանքը մերժվել է:
Այն դեպքում, եթե Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանն ընդուներ, որ խախտումներ էին եղել, 2014 թվականի ընտրությունների արդյունքները կարող էին հայտարարվել անվավեր, իսկ Միշել Տեմերը զրկվեր նախագահի մանդատից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում