Վ․ Լահու․ Չեմ բացառում ՆԱՏՕ-ի թուլացումը
«Բրեքսիթ, Թրամփ, Մերկել, Թուրքիա ․․․ՆԱՏՕ-ն երկիր չէ, այն չի կարող ռազմավարություն ունենալ, որպեսզի փոփոխության ենթարկվի»,- «ՆԱՏՕ-ն որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում» թեմայով սեմինարի ժամանակ այս մասին հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Վիլլիամ Լահուն, պատասխանելով դիտարկմանը, որ Բրեքսիթից ու Թրամփի ընտրվելուց հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց՝ չի կարելի այլևս հույս դնել Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի վրա։
Լրագրողը նաև հետաքրքրվեց, հնարավո՞ր է ՆԱՏՕ-ի ռազմավարությունը ինչ որ փոփոխության ենթարկել։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը չբացառեց, որ այդ իրողությունները կարող են թուլացնել հյուսիսատլանտյան դաշինքը, սակայն համոզմունք հայտնեց, որ բանը չի հասնի այդ երկրների՝ դաշինքից դուրս գալուն։
Վ․ Լահուն կրկին շեշտեց անդամ երկրների սուվերենությունը, նկատելով, որ անդամ երկրների շահերը շատ անգամ չեն համընկնում։ Օրինակ բերեց, որ ՆԱՏՕ-ի անդամ Ավստրիան մինչ այժմ կասեցնում է Թուրքիայի անդամությունը ԵՄ-ին, Թուրքիան էլ մի քանի ամիս շարունակ կասեցնում էր Հայաստանի, Վրաստանի, Ավստրիայի համար նախատեսված զինվորական ուսուցում նախատեսող ծրագիրը։
ՆԱՏՕ-ի ներկայացուցչից հետաքրքվեցին, թե ահաբեկչությունների դեմ պայքարում ինչ ձևաչափով է օժանդակություն ցուցաբերում, ի պատասախան ասաց, որ նման հնարավորություններ դաշինքը չունի, ահաբեկչության դեմ պայքարում են իրավապահները, օժանդակությունը կարող է լինել երկրների միջև հետախուզական տեղեկությունների փոխանակման միջոցով։
«Հիմա ՆԱՏՕ-ն նախաձեռնել է հետախուզական բաժնի ստեղծումը»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան