Հայաստանից հինգ շախմատիստ Աշխարհի գավաթին մասնակցելու հնարավորություն ունի
Այսօր Մինսկում կխաղացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության եզրափակիչ տուրը: 22 լավագույններն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի հինգ ներկայացուցիչ՝ Արման Միքայելյանը (16-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (20-րդ), Արման Փաշիկյանը (27-րդ), Սերգեյ Մովսիսյանը (32-րդ) և Սամվել Տեր-Սահակյանը (35-րդ), տասը տուրից հետո վաստակել են 7-ական միավոր և Աշխարհի գավաթին մասնակցելու հնարավորություններ են պահպանում:
8-ական միավորով առաջատար են Մաքսիմ Մատլակովը (ՌԴ) և Բաադուր Ջոբավան (Վրաստան): Եւս հինգ շախմատիստ 7.5-ական միավոր է վաստակել: