Տնտեսություն 16:45 10/06/2017 Հայաստան

«Նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր». վարչապետ

«Նման հանդիպումները լավ հարթակ են՝ ինչպես արդյունավետ համագործակցելու, այնպես էլ երկրների առջև ծառացած խնդիրներին թիմային լուծումներ գտնելու համար»,- այս մասին այսօր Դիլիջանում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Ուզում եմ փաստել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև  խմբում մեր երկարամյա համագործակցությունը տարիներ ի վեր եղել է արդյունավետ և կառուցողական: Վստահորեն կարող եմ փաստել, որ վերջին 25 տարվա ընթացքում ԱՄՀ կողմից ցուցաբերված աջակցության և կառուցողական համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք մեր երկրներում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների իրագործման շնորհիվ ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր, ինչը երկրների զարգացման և ներառական տնտեսական աճի ապահովման կարևորագույն նախապայմանն է: 

Համաշխարհային բանկի հետ համագործակցային հարաբերությունները ևս մեծագույն կարևորություն են ներկայացնում մեզ համար: Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն էական նշանակություն են ունեցել տնտեսության, ենթակառուցվածքային, սոցիալական, կրթական, առողջապահական և այլ կարևոր ուղղություններ ֆինանսավորելու համար՝ ապահովելով ոչ միայն տնտեսական աճ, այլ նաև զարգացում և առաջընթաց:

Պետք է նշել նաև, որ թեև մեր խմբի մեջ մտնող երկրները տարբերվում են իրենց տնտեսական կառուցվածքներով և զարգացվածության աստիճաններով, սակայն այսօր համաշխարհային տնտեսությունից ներթափանցող մարտահրավերներն ստեղծում են խնդիրներ, որոնք, անկախ վերը նշվածից, բնորոշ են բոլորին: Հետևաբար, կարևոր է նաև այս քննարկումների արդյունքում համատեղ ջանքերով գտնել այն լուծումները, որոնք կիրառելի կլինեն մեր երկրներում»,- կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս մասին ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիների տնտեսական զարգացումները պարտադրեցին տնտեսություններին բախվել արտաքին աշխարհից ներթափանցող ցնցումներին, որի արդյունքում երկրների մեծ մասում, ինչպես և Հայաստանում, գրանցվեց պետական պարտքի մակարդակի էական աճ:

«Վերջինս թելադրում է, որ այս և հետագա տարիներին իրականացվի հարկաբյուջետային կոնսոլիդացիա՝ նպատակ հետապնդելով պարտքը վերադարձնել կայուն միջավայր և չվտանգել մակրոտնտեսական կայունությունը, ինչը տնտեսվարողների կողմից ներդրումների իրականացման կարևոր նախապայման է: Սակայն հարկաբյուջետային կոնսոլիդացիան իր հերթին ունի գին, և այդ գինը պետական հատվածի հաշվին տնտեսական աճի հետագա խթանման սահմանափակվածությունն է: Հետևաբար, լուծումը միջազգային ֆինանսական կառույցների գործիքների օժանդակությամբ մասնավոր հատվածին ուղղվող ֆինանսավորման ընդլայնումը կառավարության կառուցվածքային բարեփոխումներին զուգակցելն է՝ այն իրականացնելով արագ և ներդաշնակ: Այստեղ Համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության ծրագրերը նույնպես արժեքավոր դեր կարող են ունենալ` մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալները մեծացնելու և պետություն-մասնավոր համագործակցության ծրագրեր նախագծելու և իրականացնելու համար: Այդ իսկ պատճառով, կցանկանայի բոլորի ուշադրությունը հրավիրել նշված հարցին և կարծում եմ, որ վերջինս կարող է դառնալ օրակարգ՝ հետագա քննարկումների համար»,-նշել է Հայաստանի վարչապետը:

Կարեն Կարապետյանը կարևորել է ոչ միայն մտքերի, փորձի փոխանակությամբ համընդհանուր մակրոտնտեսական խնդիրների լուծումներ գտնելու, այլև մասնակից երկրների տնտեսական շահերն ու հնարավորությունները հասկանալու և գնահատելու ուղղությամբ աշխատանքը՝ համոզմունք հայտնելով, որ միասնականությունը և խնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն առավել ուժեղ և նպատակասլաց կդարձնեն մասնակից երկրներին:

«Խմբի հանդիպումները հաջող հարթակ են նաև այս տեսանկյունից: Օրինակ, Հայաստանը, մի կողմից, գտնվում է Եվրոպայի և Ասիայի ճանապարհային խաչմերուկում, մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկիր է, որը գործարարությամբ զբաղվելու ինդեքսով ունի նպաստավոր դիրք ԵԱՏՄ մյուս երկրների համեմատ: ԵՄ հետ նույնպես ունենք լավ գործընկերային հարաբերություններ և օգտվում ենք «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից: Հետևաբար, մեր երկրի տնտեսա-աշխարհագրական դիրքը և ԵԱՏՄ անդամակցությունը կարող է արդյունավետ օգտագործվել մյուս երկրների առևտրատնտեսական հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու համար»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարին՝ ներկայացնելով այդ ուղղությամբ կատարվող քայլերը:

«Հայաստանի ներկա տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումների ներգրավման և արտահանելի ճյուղերի խթանման ճանապարհով տնտեսական աճի ապահովմանը: Մենք նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր՝ աստիճանաբար ուժեղացնելով երկրի մրցունակությունը: Իրականացվող բարեփոխումներին զուգահեռ Հայաստանի տնտեսական քաղաքականության ուղղությունները միտված են միջազգային տնտեսական հարաբերությունների խորացմանը՝ համագործակցության տարբեր ձևաչափերով, որտեղ իրենց կարևորագույն կշիռն ունեն Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը», - եզրափակել է Կարեն Կարապետյանը՝ արդյունավետ աշխատանք  մաղթելով մասնակից պատվիրակություններին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքապետարանում Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ կատարած շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա...
Աղբյուր` Panorama.am
08:51
Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է
Հայաստանի տարածքում տարածքում կա փակ ավտոճանապարհ: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
08:00
Յոնջափունջ
Անցած շաբաթը արժանի է շտրիխներով եղածը հիշել։ Ասենք որ՝ Ալիևը հերթական ներողությունն է պահանջում ՌԴ-ից իրեն անվանարկելու համար։ Քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը
 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ըստ Դուգինի՝ Հնդկաստանը կարող է լինել Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հարթակ
Ռուս փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը կարծիք է հայտնել, որ շատ հետաքրքիր հարթակ է  ձևավորվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
21:27
Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ Տավուշի մարզպետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:04
Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ոսկի, ոսկու շուկա, բանկեր, ՊԵԿ, Նիկոլ Ամիսներ շարունակ զգուշացնում էի, որ քպ խմբակի...
Աղբյուր` Panorama.am
20:28
ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:15
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Արմեն Համբարձումյանի նկատմամբ ՝ 215 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով
ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}