Ազգային պատկերասրահում բացվելու է շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի անհատական ցուցահանդեսը
Հայաստանի Ազգային պատկերասրահում հունիսի 15-ին բացվելու է շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ-Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ազգային պատկերասրահից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ավելի քան 50 աշխատանք ընդգրկող այս ցուցադրությունը ներկայացնում է Վեբերի ստեղծագործունեության վերջին 20 տարիների աշխատանքները: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը:
Շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի առաջին ծանոթությունը Հայաստանի հետ տեղի է ունեցել 2015թ. և այդ ժամանակից ի վեր նա իր աշխատանքներում պարբերաբար անդրադառնում է հայկական մշակութային, հոգևոր ժառանգությանը: