«Զվարթնոց»-ում տաքսի ծառայություն մատուցող ընկերություններն ուժեղացված հսկողության տակ կլինեն
ՀՀ վարչապետի կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին տրված հանձնարարականի համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանում մեկշաբաթյա ժամկետում պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն տաքսի ծառայություններ մատուցողների կողմից լիցենզավորման մասին օրենսդրության խախտումները դադարեցնելու նպատակով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կքննարկվեն նաև Երևան-Զվարթնոց ուղղությամբ գործող երթուղիների արդիականացման հնարավորությունները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը նախօրեին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ պատասխանատուների հետ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակի լուծման ուղիներն ու հնարավորությունները։
Օդանավակայանի տնօրինության հետ նախարարը քննարկեց օրինական տաքսիների գործունեությունն ապահովելու, առաջիկա երկու օրերին մի քանի ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու հարցը՝ պարտադիր պայման համարելով մեքենաների որակը և վարորդների պատշաճ տեսքը։
Բացի այդ, օդանավակայանում ներկայում տաքսի ծառայություն մատուցող
ընկերությանը հանձնարարվել է վերանայել սակագների գովազդային վահանակների
քանակը, ապահովել քարտային վճարումների կարգը, ինչպես նաև վերանայել սակագները։
Նախարարն ընդգծել է, որ տաքսիներին զուգահեռ պետք է նաև Երևանից օդանավակայան և հակառակ ուղղությամբ ավտոբուսային փոխադրումներ կազմակերպվեն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից «Զվարթնոց» օդանավակայանում անօրինական տաքսի ծառայություն մատուցող մեքենաները հայտնաբերելու նպատակով առավել խստացված հսկողություն է իրականացվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում