ԱՄՀ և ՀԲ ենթախմբերի երկրների հանդիպումները՝ գաղափարների փոխանակման լավագույն հարթակներ. ԿԲ նախագահ
Արդեն 25 տարի Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն գործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ, - այս մասին նշել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ԱՄՀ և ՀԲ Բելգիայի և Նիդեռլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների ընդունելության ժամանակ։
ԿԲ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ԿԲ նախագահը նշել է, որ ուրախ է այս տարի հյուրընկալելու հանդիպման մասնակիցներին և հատուկ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի ազգային բանկի նախագահ Բորիս Վույչիչին՝ տարեկան հանդիպման անցկացման վայրը Հայաստան տեղափոխելուն աջակցելու համար:
Արթուր Ջավադյանը շեշտել է, որ այս տարիների ընթացքում այդ կազմակերպությունները նշանակալի դեր են խաղացել մեր տնտեսության զարգացման համար՝ աջակցելով և հանրային, և մասնավոր հատվածներին, ինչպես նաև բարձր գնահատել իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ և ՀԲ ցուցաբերած աջակցությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՀ և ՀԲ ենթախմբերի երկրների տարեկան հանդիպումները եղել և մնում են ընթացիկ նախագծերի քննարկման և նոր գաղափարների փոխանակման լավագույն հարթակներից մեկը:
Միջոցառման շրջանակում նախատեսվում են աշխատանքային քննարկումներ ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ նիստի մասնակիցները հյուրընկալվել էին ՀՀ Նախագահի նստավայրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան