ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ․ Անդամ երկրների արտաքին քաղաքականությունը դաշինքին չի վերաբերում
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքականությունը դաշինքին չի վերաբերում»,- Ծաղկաձորում անցկացվող «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում․ Ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» թեմայով սեմինարի ժամանակ հայտարարեց ՆԱՏՕ-ի՝ Վրաստանի գրասենյակի ներկայացուցիչ Մագնուս Էյջոլֆսոնը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ անցած տարի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի զինվորները ներգրավված են եղել ռազմական գործողություններում Ադրբեջանի կողմից։
«Այո, ՆԱՏՕ-ն չեզոքություն է պահպանում, հատկապես ԼՂ հակամարտության հարցում, սակայն ՆԱՏՕ-ն ունի 29 անդամ, որոնք ունեն իրենց արտաքին քաղաքականությունը։ Նրանց արտաքին քաղաքականությունը ՆԱՏՕ-ին չի վերաբերում: Նրանք ազատ են վարելու իրենց սեփական քաղաքականությունը, բացի այդ, եթե անդամ պետություններից որևէ մեկը որոշում է հարձակվել ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրի վրա, ապա մյուս անդամների գործը չէ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին