Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը գոլ է խփել հենց դաշտի կենտրոնից
Շվեդիայի ազգային հավաքականի խաղացող Օլ Տոյվոնեն Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպմանը դաշտի հենց կենտրոնից հստակ հարվածով գրավել է մրցակցի դարպասը:
rsport.ru կայքը գրում է, որ Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը գնդակն անհաջող հեռացրել է դեպի դաշտի կենտրոն և այն հայտնվել է շվեդ ֆուտբոլիստ Տոյվոնենի մոտ, վերջինն է դաշտի կենտրոնից կարողացել է գրավել դատարկ դարպասը:
Խաղն ավարտվել է Շվեդիայի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ավելացված ժամանակում Տոյվոնենի գոլը որոշիչ է եղել: