Արագածտոնի մարզի մշակութային արժեքները վերադարձվել են
ՀՀ կառավարության 2012թ. սեպտեմբերի 13-ի N 1169-Ա որոշմամբ, Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով, Արագածոտնի մարզից պատմամշակութային 22 արժեք էր տեղափոխվել մայրաքաղաք։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, մշակութային 21 արժեքները հետագայում վերադարձվել էին իրենց նախնական վայրերը։ Օրերս Ջրամբար համայնք է տեղափոխվել նաև վերջին՝ թվով 22-րդ կոթողը /թվագրված 7-րդ դարով/։
2012թ-ին «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ներկայացվել էր Արագածոտնի Թալին քաղաքի 4-5-րդ , Բյուրական, Ճարճակիս, Իրինդ համայնքների 5-6-րդ, Մուղնի, Արուճ և Լուսագյուղ համայնքների 5-7-րդ դարերի և բազմաթիվ այլ մշակութային արժեքներ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նույն որոշամ համաձայն, Հայաստանի տարբեր մարզերից 63 անշարժ հուշարձաններ էին տեղափոխվեն Երևան ու ներկայացվել «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում`, որոնք այնտեղ պետք է մնային մինչև 2016 թվականը:
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Պատմամշակութային արժեքները վերադարձվել են Լոռու մարզ
- «Մշակույթի նախարարի համար երկու մետրանոց վիշապը բեկոր է… Անգրագետ որոշումը դժգոհությունների ալիք է բարձրացնում»