Վ․ Լահու․ Անհավանական բան է, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից
ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև առկա համագործակցությունն առավել խորացնելու համար Հայաստանը պետք է որոշում կայացնի, այդ մասին խորհրդակցելով իր դաշնակից երկրի՝ Ռուսաստանի հետ։ Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Վիլլիամ Լահուն։
Նա նշեց, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունն այժմ շատ սերտ է։ Նրա խոսքով, այդ համագործակցության համար այնքան էլ կարևոր չէ, թե ինչ հարաբերություններ ունի Հայաստանը հարևան Իրանի կամ նույնիսկ Ռուսաստանի հետ։
Անդրադառնալով Panorama.am-ի հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև ծագում են հակասություններ և ինչպիսի ազդեցություն են ունենում դրանք ՆԱՏՕ-ի քաղաքականության վրա, խոսքը մասնավորապես վերաբերում է Գերմանիայի կողմից Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանում տեղակայված զորքերի դուրսբերմանը, Վ․ Լահուն պատասխանեց․ «Այո, անդամ երկրների միջև հակասությունները կարող են ազդել ՆԱՏՕ-ում որոշումների կայացման վրա։ Այդ տեսանկյունից հնարավոր է լինի շահերի բախում»։
Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելություն իրականացնելու հարցի շուրջ ՀԱՊԿ և ՆԱՏՕ հնարավոր համագործակցությանը, ապա դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ ՆԱՏՕ-ն այդպես էլ ՀԱՊԿ-ին չընկալեց որպես գործընկեր։
«Դրանք տրամաչափ ունեցող կառույցներ են»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերին, ապա Վ․ Լահուն խիստ կարևորեց այդ երկրի դերը կառույցում, հավանական չհամարեց, որ Թուրքիան երբևէ դուրս կգա ՆԱՏՕ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Վ․ Լահու․ Չեմ բացառում ՆԱՏՕ-ի թուլացումը
- Վիլլիամ Լահու․ Այո, ՆԱՏՕ-ն այսօր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիքն է
- ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ․ Անդամ երկրների արտաքին քաղաքականությունը դաշինքին չի վերաբերում
- Մագնուս Էյջոլֆսոն․ ՆԱՏՕ-ի անհրաժեշտությունն այսօր էլ կա
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան