Մագնուս Էյջոլֆսոն․ ՆԱՏՕ-ի անհրաժեշտությունն այսօր էլ կա
«ՆԱՏՕ-ի անհրաժեշտությունն ու պահանջարկն այսօր էլ կա, այն ընդլայնվում է, Մոնտենեգրոն օրեր առաջ միացավ դաշինքին՝ դառնալով կառույցի 29-րդ անդամը»,- Ծաղկաձորում անցկացվող ՆԱՏՕ-ի ներկայիս մարտահրավերներին ու առաջընթացին նվիրված սեմինարի ընթացքում այս մասին ասաց ՆԱՏՕ-ի՝ Վրաստանի գրասենյակի հանրային դիվանագիտության փորձագետ Մագնուս Էյջոլֆսոնը։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն առաջնորդվում է մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար կարգախոսով, իսկ գլխավոր նպատակը հատկապես անդամ երկրների տարածքում անվտանգության ապահովումն է։ Նա հիշեցրեց, որ անդամությունը բաց է ցանկացած եվրոպական երկրի համար, որն ընդունում է ՆԱՏՕ-ի արժեքները։ Անդամակցությունը ժամանակատար է, այն պետք է վավերացվի անդամ երկրների կողմից, դրա վերաբերյալ պետք է տվյալ երկրի խորհրդարանը որոշում կայացնի։
«Դուրս գալը, ինչպես և անդամակցությունը բաց է։ Սակայն մինչ օրս որևէ երկիր դուրս չի եկել, Ֆրանսիան մասամբ դուրս եկավ, ապա վերադարձավ»,-ասաց նա։
Այս պահին երեք երկիր ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացում են՝ Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա Հերցեգովինան։ Անդամ երկրները պետք է ՀՆԱ-ի երկու տոկոսը հատկացնեն ռազմական ու պաշտպանական ծախսերին, սակայն անդամ ոչ բոլոր երկրներին է հաջողվել ապահովել այդ ցուցանիշը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին