Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հայորդիներից մեկն էլ Սասուն Մկրտչյանն է, որը գիտակցված մահով գնաց անմահություն:
Հայրենասիրությունը նրա մեջ էր, նա մեկն էր այն երիտասարդներից, որ հայրենիքի մասին բարձրագոչ ճառեր չէր ասում, այլ լռելյայն իր գործն էր անում:
Այսօր Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է, նա կդառնար 28 տարեկան:
1989 թվականի հունիսի 10-ին Պռոշյան փողոցի տներից մեկում քեֆ-ուրախություն էր: Սասունցիների ընտանիքում տղա էր ծնվել, որին պետք է Սասուն կոչեին:
Մայրը՝ Նարինե Կիրակոսյանը շատ լավ է հիշում երկրորդ զավակի ծնունդը: Թեև բոլորն ասում էին՝ նորից աղջիկ է ունենալու, բայց ինքը զգացել է՝ տղա է լինելու:
«Հիվանդանոց գնալուց առաջ երեխայի անկողինը կապույտ գույնով պատրաստեցի` վստահ լինելով, որ որդի եմ ունենալու: Այդպես էլ եղավ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է հերոսի մայրը:
Սասունցիների ընտանիքում տղայի ծնունդը մեծ շուքով են դիմավորել: Տիկին Նարինեի խոսքերով, աղջկա անունը՝ Անի, ինքն էր ընտրել, բայց սկեսուրին ասել է՝ որդուն անունն ինքը դնի: Սասունցի տատը ուրիշ անուն չէր կարող ընտրել, թոռան անունը պետք է Սասուն լիներ:
Համակերպվող, աշխույժ, բայց խելոք երեխա էր Սասունը: Տիկին Նարինեն նշում է, որ որդին միշտ ժպտում էր, հիմա այդպես թոռը՝ փոքրիկ Սասունն է ժպտում:
10 տարեկանից զբաղվել է Մուայ թայ սպորտաձևով: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և պարգևատրվել տարբեր մեդալներով ու պատվոգրերով: Վերջին տարիներին Սասունը ֆեդերացիայի անդամ էր, ինչպես նաև մրցավար և մեկնաբան:
Սասուն Մկրտչյանը սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում, աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ: Հետո 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում:
2014 թվականից ծառայության է անցել Հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:
Տիկին Նարինեն պատմում է՝ իրենք միշտ դեմ են եղել, որ միակ որդին վտանգավոր ճանապարհ է ընտրել, սակայն ոչինչ անել չեն կարողացել. «Համոզում էի, ասում էի՝ փոխի աշխատանքդ, մարդիկ մեկ-երկու տարի չեն ուզում ծառայել, բայց դու կյանքդ կապել ես էդ սար ու քարի հետ: Ասում էր՝ մամ, դու չես հասկանում»:
Մայրը թեև չի համակերպվել այդ մտքի հետ, բայց հարգել է որդու որոշումը. «Հիմա երբեք չեմ ասում՝ թե ինչու այդ քայլին դիմեց: Այդ ճանապարհն ինքն էր ընտրել: Սասունը ժամկետային զինծառայող չէր, որ պարտադիր պետք է դիրքում կանգնած լիներ: Դա իր ընտրությունն էր, ինքն իր աչքի առաջ ունենալով մահը՝ գնաց այդ քայլին: Մեծ ցավ եմ ապրում, զավակ կորցնելը դա աննկարագրելի տառապանք է, բայց գիտեմ՝ որդիս այդ քայլին գնաց ընկերների կյանքը, հայրենիքը փրկելու համար»:
Տիկին Նարինեն պատմում է, որ Սասունն ապրիլի 1-ին եկել էր տուն, մեկ շաբաթից նշանադրությունն էր: Սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան նրան նորից կանչում են առաջնագիծ։ Այս անգամ մեկնում է Թալիշ: Մայրն այսօր խնամքով պահում է որդու ուսապարկը. ապրիլի 1-ին որդին ինչպես այն թողել է, այդպես էլ մնում է նույն սենյակում, նույն դիրքում:
Ծնողներն ասում են, որ մինչև Թալիշ հասնելը մի քանի անգամ խոսել են Սասունի հետ, հորդորել զգույշ լինել, լուրերից արդեն տեղյակ էին, թե ինչ է կատարվում Արցախում:
Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Սասունի ծնողները չեն կարողացել քնել, սպասել են սահմանից լուրերի: Մի պահ Սասունի մայրն իրեն վատ է զգացել, ամբողջ մարմնով ցնցվել է: Հետո է իմանում, որ մինուճար որդին այդ նույն ժամին զոհվել է թշնամու գնդակից:
Սասունի ընկերները ծնողներին պատմել են, որ Թալիշի դիրքերից մեկը գրավելուց հետո նրա գնդացիրը փչացել է, հորդորել են՝ առաջ չգնա, բայց չի ենթարկվել: Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այն կարգի բերելուց հետո կրկին շտապել է վերադարձնել կորցրած դիրքերը։
«Ընկերներն ասում են՝ թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու խփելով՝ առաջ գնացել, սակայն դիպուկահարի կրակից ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։ Դրանից հետո նրանք շարունակել են կռիվը ու երկրորդ դիրքը հետ վերցրել»,- նշում է հերոսի մայրը:
Ի դեպ, մայրը որդու զոհվելուց հետո է իմացել, որ Սասունը հրաշալի տիրապետել է թուրքերենին, որ գնդացրորդ էր, միշտ եղել է փակ ու գաղտնապահ:
Մկրտչյանների ընտանիքում ապրիլի 3-ից հետո կյանքն ամբողջությամբ փոխվել է, Սասուն Մկրտչյանի ծնողներին այսօր ապրեցնում է թոռնիկը՝ 2016 թվականի սեպտեմբերի 21-ին ծնված Սասունը: Հենց ապրիլի 2-ին են նրանք իմացել, որ դուստրը տղա է ունենալու. «Աղջիկս տղա ունեցավ, Սասունը ծնվեց ու մեր մութ կյանքում փոքրիկ լույս վառվեց: Կարծում եմ՝ ոչ մի բան հենց այնպես չի լինում»:
Հիշեցնենք, որ Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 18-ը ապրիլյան պատերազմում զոհված Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն էր
- Բենիամին Եղոյան՝ Մոնթե. Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր կդառնար 25 տարեկան
- Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված Նոդարիկ Մարգարյանի մոր աչքի առաջ որդու կիսատ թողած ճաշն ու մի կտոր հացն է
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Սարգիս Սահակյան. ապրիլյան պատերազմում զոհված հերոսն այսօր կդառնար 22 տարեկան
- Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Աղոթք ու խնկարկում` ի հիշատակ ապրիլյան պատերազմի զոհերի
- Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- Գյումրիում բացվել է Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը
- Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան