WSJ-ն հայտնել է Սիրիայի հարցով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գաղտնի բանակցությունների մասին
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն անցկացրել են առնվազն 2 գաղտնի հանդիպում, որոնց ժամանակ քննարկել են Սիրիայում դեէսկալացիոն գոտիների հարցը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Wall Street Journal պարբերականին:
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումները կայացել են Հորդանանում, որոնց մասնակցել են նաև տեղի իշխանությունների ներկայացուցիչները: Ըստ աղբյուրի՝ ևս մեկ հանդիպում պետք է այս շաբաթ Ամանում կայանար, սակայն այն չեղյալ է հայտարարվել չհամաձայնեցված ժամկետների պատճառով:
Նշվում է, որ ռուս-ամերիկյան հետագա բանակցությունները վտանգի տակ են Վաշինգտոնի ու Դամասկոսի հարաբերությունների սրման պատճառով:
Պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանի հետ համագործակցության տարբերակ գտնել ու վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Եթե դեէսկալացիոն գոտիներն ապացուցեն իրենց արդյունավետությունը, ապա Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են պայմանավորվել դրանք Սիրիայի այլ տարածքներում հաստատելու մասին:
Նշվում է նաև, որ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը չեն մեկնաբանել իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի