Վիգեն Սարգսյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում տեղի ունեցած միջադեպերի վրա
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը, արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրադրությունը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի վրա` ողջունելով դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքը:
Որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության կարևոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջնագծում իրավիճակի մոնիտորինգի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դրանով հանդերձ՝ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն ԵԱՀԿ-ի ուշադությունն է հրավիրել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի արձակած կրակոցներին
- ԵԱՀԿ դիտորդների թվաքանակի ավելացումն անհրաժեշտություն է. Դավիթ Բաբայան
- Քաղաքական առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը շատ կարևոր էր. Լևոն Այվազյան
- ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի հանդուրժում Ադրբեջանի լկտի պահվածքը. Դավիթ Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան