
Ալեքսեյ Նավալնին տան մուտքի մոտ ձերբակալվել է
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին սեփական տան մուտքի մոտ ձերբակալվել է: Լենտա.ռու-ի հաղորդմամբ` այս մասին Թվիթերում գրել է նրա կինը:
«Նա խնդրեց փոխանցել, որ պլանները չեն փոխվում. Տվերսկայա»,- գրել է ընդդիմադիր գործչի կինը:
Կեսօրից Տվերսկայա փողոցում սկսվել էր ընդդիմադիրների հակակոռուպցիոն ակցիան: Նախապես ծրագրված էր, որ այս ակցիան անցկացվելու էր Սախարովի պողոտայում, սակայն կազմակերպիչները, այդ թվում նաև Նավալինին, որոշել էին այն անցկացնել Տվերսկայա փողոցում: Մոսկվայի քաղաքապետարանը գնահատել էր այդ քայլը որպես սադրանք: Նաև իշխանությունները հայտարարել էին, որ ոստիկանությունը չի խոչընդոտի ընդդիմադիրների կողմնակիցների զբոսանքներին, եթե դրանք անցնեն առանց կարգախոսների:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին