Շնորհակալության խնդիր չի եղել և չի կարող լինել. նորանշանակ վարչության պետ
«Կրթական համակարգն ունի դժվարություններ ու խնդիրներ, և ես այս պահին աշխատելու եմ, որ իրականացնեմ բոլոր այն ծրագրերը, որոնք պետք են կրթական համակարգի համար»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանը:
Նրա խոսքերով՝ ինքն արդեն գիտի, թե որ խնդիրներին պետք է առաջանահերթ լուծում տրվի:
Դիտարկմանը, թե մամուլը գրում է, որ իշխանություններն իրեն շնորհակալություն են հայտնել ավագանու ընտրություններում իր կատարած աշխատանքի համար, Աննա Ստեփանյանը պատասխանեց. «Իմ կրթական գործունեության ընթացքում ես այնքան պարզ եմ, մաքուր, որ կարիք չեմ ունեցել նման շնորհակալության։ Սա մեծ պարտավորվածություն և պատասխանատվություն է, որի առաջ կանգնել եմ։ Շնորհակալության խնդիր չի եղել և չի կարող լինել»։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն ուսուցիչներին, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայներ են բերել Հանրապետական կուսակցության համար, Աննա Ստեփանյանը նշեց, որ իր կարծիքով՝ կրթական համակարգի ներկայացուցիչները պետք է քաղաքականացված չլինեն։
«Վստահեցնում եմ, որ եթե մարդիկ աշխատանքից հետո ունեցել են իրենց գործունեությունն այս նպատակով, ապա դա որևէ կերպ չի անդրադարձել կրթական համակարգին»։
Նա նաև նշեց, որ որպես դպրոցի տնօրեն, թեև լինելով ՀՀԿ անդամ, իր գործունեության ընթացքում չի խառնվել ու միշտ հեռու է մնացել այդպիսի բաներից։
«Եթե ինչ որ բան արել եմ, ապա դա արել եմ աշխատանքից հետո և որևէ կերպ չի խանգարել իմ իրականացրած գործունեությանը»,- ընդգծեց նորանշանակ վարչության պետը:
Հարցին, թե ինչպես է գնահատում իր նախորդի ՝ Գայանե Սողոմոնյանի աշխատանքը, Աննա Ստեփանյանը պատասխանեց. «Շատ բարձր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները