«Երկիր ծիրանին» չի մասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը
Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը չի մասնակցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը,-այս մասին լրագրողներին հայտնեց Փոստանջյանը՝ նշելով, որ իրենք առանձին նիստ են անելու։
«Մենք մեր խմբակցությունում նիստ ենք անելու, մենք քաղաքապետ չունենք, այն փողերը, որ ծախսվում են այս արարողության վրա, կարող էին ծախսել Երևանի հիմնախնդիրների լուծման համար»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ խմբակցությունն այսօր առանձին նիստ է հրավիրել և ներկայացրել օրակարգում ընդգրկված հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստն անցկացրեց
- «Երկիր Ծիրանի»-ի անդամները քաղաքապետարան մուտք գործելուց առաջ ափսե կոտրեցին