ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի. «Ռոսատոմի» տնօրեն
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին:
Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ավելացրել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: Այնուհետև «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել հետագա անելիքներին:
Հարակից հրապարակումներ`
- Կոմարով. Անհրաժեշտ է կենտրոնանալ ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգման նախապատրաստման միջոցառումների վրա
- ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կավարտվեն 2019-ին
- ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբոլկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կսկսվեն մայիսին
- Քննարկվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների ընթացքը
- ՀԱԷԿ-ը ժամանակավոր չի աշխատի
- «Ռոսատոմի» տնօրենը ՀՀ Նախագահին ներկայացրել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ուսումնասիրության միջանկյալ արդյունքները
- ՀԱԷԿ-ը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից
- Ռուսաստանն ուսումնասիրում է ՀԱԷԿ-ի շինարարությանը մասնակցության հնարավորությունը
- «ՀԱԷԿ-ը պետք է նախապատրաստենք 2017 թվականի գարնանը նորոգման կանգնեցնելու համար»
- Կքննարկվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում համագործակցության հնարավորությունները