Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության մինչև 18 տարեկան մասնակիցների մեջ ցույց է տվել լավագույն արդյունքը
Մինկսում ավարտված Եվրոպայի առաջնությունում, բացի հիմնական մրցանակներից, սահմանված են եղել մի շարք հատուկ մրցանակներ՝ լավագույն արդյունքներ ցուցադրած վետերան, կին և մինչև 18 տարեկան պատանիների համար:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 7.5-ական միավոր: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Մարտիրոսյանի արդյունքը մինչև 18 տարեկանների մեջ ճանաչվել է լավագույնը, իսկ Հակոբյանինը՝ երկրորդը: 7 միավոր վաստակած Կիրիլ Շևչենկոն եզրափակել է 18 տարեկանների լավագույն եռյակը:
Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել էլիզաբեթ Պաետցը, իսկ վետերանների մեջ՝ Զուրաբ Ստուրուան:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարտիրոսյանը աշխարհի հավաքականի կազմում կմասնակցի «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղին
- «Կորչնոյ Օփեն». Հայկ Մարտիրոսյանը՝ 11-րդ հորիզոնականում
- Կարեն Գրիգորյանը կմասնակցի «Բանգկոկ Օփեն»-ին, Հայկ Մարտիրոսյանը՝ «Կորչնոյ Օփեն»-ին