ՆԱՏՕ-ն պատրաստակամ է պաշտպանելու իր բոլոր դաշնակիցներին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
«ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովը վերահաստատել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ իր դիրքորոշումը երկակի ուղղով առաջընթացի գաղափարը»,-Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նրա ներկայացմամբ, առաջին ուղղությունը կուռ և ամուր կոլեկտիվ պաշտպանությունն է: Նա տեղեկացրեց, որ գալիք շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ն լրացուցիչ ստորաբաժանումներ կտեղակայի Մերձբալթյան երկու պետություններում և Լեհաստանում:
Ջեյմս Ապատուրայն ասաց, որ երկրորդ ուղին է՝ իրենց ցանկությունն է իմաստալից երկխոսություն ծավալել Ռուսաստանի Դաշնության հետ:
«Հուսով եմ, որ գալիս շաբաթների ընթացքում կկարողանանք ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի հերթական ժողովը գումարել և քննարկել երկակի հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, օրինակ` Ռուսաստանի ու դաշնակիցների զինուժների միջև անմիջական շփումները, միջադեպերի դեպքում օգնել խույս տալ անհարկի էսկալյացիայից, տարբեր խնդիրների շուրջ կարծիքներ փոխանելու հարթակ ունենալ»,- նշեց նա:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է Մերձբալթյան երկրներում լրացուցիչ ստորաբաժանումների տեղակայումը նպաստի ՌԴ-ի հետ երկխոսության զարգացմանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ասաց. «Մեզ համար կարևոր է հանրությանը տեղ հասցնել, թե սա ինչու է մեզ համար կարևոր: Առաջին հերթին ասեմ, որ սա տեղի է ունենում ի պատասխան Ռուսաստանի ձեռնարկած գործողությունների, մասնավորապես զինվորական ակտիվության Ուկրաինայում, Ղրիմում, ինչն ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայում սահմանները փոխելու նպատակով դիմել զինված ուժի: Չմոռանանք՝ ինչ տեղի ունեցավ Վրաստանում, Մոլդովայում, որտեղ անցանկալի ռուսական զինուժ է ներկա, նաև ռուսական խոշորամասշաբ զինավարժություններ, որոնց դեպքում պարապում են ՆԱՏՕ-ի տարածքի վրա գրոհի տարբերակ»:
Նա ընդգծեց, որ այս բոլոր նկատառումներից ելնելով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները որոշեցին հստակ հասկանալի դարձնել, որ իրենք պատրաստակամ և ունակ են պաշտպանելու ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին: Ջեյմս Ապատուրայը նաև նշեց, որ խոսքը զանգվածային տեղաբաշխման մասին չէ. Մերձբալթյան երկրներից յուրաքանչյուրում խոսքը մոտավորապես 1000 հոգու մասին է, այսինքն այդ ծավալները որևէ ռազմական սպառնալիք չեն ներկայացում ՌԴ-ին:
«Արևմտյան ռազմական օկրուգում Ռուսաստանն ունի 300 հազար զորք, այսինքն՝ գիշերվա քունը կորցնելու որոևէ առիթ չունեն այս կապակցությամբ»,- ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է. Ջեյմս Ապատուրայ
- ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում առաջընթացը նշանակալի է. Ջեյմս Ապատուրայ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին