Մերձավոր Արևելքում խաչաձևվում են աշխարհի ուժային կենտրոնների շահերը. Սաֆրաստյան
Մերձավոր Արևելքում իրադրությունը գնալով ավելի սրվում ու վտանգավոր է դառնում,- այսօր լրագրողների հետ հանդիպմաը նման կարծիք հայտենց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ականատես ենք աշխարհաքաղաքական առումով մի բարդ գործընթացի` Քրդական պետության առաջացմանը և այս գործընթացը դեռևս մի քանի տարի կշարունակվի։ Սեպտեմբերին պետք է Իրաքի հյուսիսում` Քրդստանի տարածքում, տեղի ունենա հանրաքվե: Իհարկե, դա կարող է նաև տեղի չունենալ, սակայն այստեղ կարևորն այն է, որ Քրդական պետության ստեղծման գործընթացը գնում է: Մոտ ապագայում Մերձավոր Արևելքում կստեղծվի նոր պետություն, իսկ այս գործընթացն առանց բախումների չի կարող լինել»,-նշեց Սաֆրաստյանը:
Նրա խոսքով, այս երևույթի վրա է սևեռված է աշխարհի բոլոր ուժային կենտրոնների ուշադրությունը:
«Մերձավոր Արևելքում խաչաձևվում են աշխարհի ուժային կենտրոնների շահերը, այս պայմաններում նոր պետության ի հայ գալը բերում է շատ խնդիրներ, կապված՝ հենց այդ շահերի բախման հետ: Ի վերջո, Քրդական պետությունը չի լինելու փոքր, այն լինելու է հարուստ պետություն՝ ունենալով բնական պաշարներ, այդ թվում էներգակիրներ: Այս պետության առաջացումն իր հետ բերելու է Թուրքիայի համապատասխան գործողությունների: Անկարան կանգնելու է երկընտրանքի առջև. թույլ տալ, որ այդ գործընթացը շարունակվի՞, թե փորձել խոչընդոտել: Թուրքիայի որոշումից կախված կլինի այդ երկրի ապագան»,-մանրամասնեց թուրքագետը։
Սաֆրաստյանի կարծիքով՝ Քրդական պետության ստեղծման համատեքստում Հայաստանի համար կարող են լինել և վտանգներ, և հնարավորություններ. «Մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև այս գործընթացները նաև մեր պատմական տարածքներին են վերաբերում: Պետք է այնպես անենք, որ Սևրի պայմանագիրը դառնա ներկայիս քաղաքականության օրակարգային հարց»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան