Առաջիկա օրերին հնարավոր է անձրև
Հունիսի 12-14-ը՝ երեկոյան ժամերին հիմնականում հանրապետության հյուսիսային շրջաններում, 15-16-ը` կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 2-4 աստիճանով, 15-16-ը նույնքան կնվազի:
Երևանում՝ հունիսի 12-14-ը՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 15-16-ը՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ: