Երվանդ Զախարյան. Ես հավատում եմ Տարոն Մարգարյանին
«Քաղաքն ավելի գեղեցիկ, բարեկարգ է դարձել»,-գնահատելով գործող քազաքապետ Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը՝ ասաց նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Նա այսօր քաղաքապետարան էր եկել՝ մասնակցելու Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:
«Առաջնահերթ խնդիրը կա և պետք է լինի ստորգետնյա կոմունիկացիաների, ճանապարհային հանգույցների, նաև տրանսպորտի խնդիրը»,-ասաց Զախարյանը։
Նա նշեց, որ հավատում է Տարոն Մարգարյանին:
Լրագրողները նախկին քաղաքապետից հետաքրքրվեցին, թե ինչով է զբաղված հիմա: Պատասխանեց՝ հանգստանում է։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Զախարյանն ազատվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից
- ՀԷՑ-ի նոր գնորդը որևէ առնչություն չունի ընկերության պարտքերի հետ. Երվանդ Զախարյան
- Երևանի ամենահարուստ դատավորը Երվանդ Զախարյանի որդին է՝ Արտակ Զախարյանը
- Ե. ԶԱԽԱՐՅԱՆ. «ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՅՏՆՎԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ»