Մեր հայտարարությունները եղել են հասցեական. Իգոր Պոպով. «Արցախպրես»
«Մեր հայտարարություններն ուղղված են այն նպատակին, որ սահմանին կանխենք լարվածությունը»,-«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ Արցախի նախագահի նստավայրում Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Մեր հայտարարությունները եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է Ի. Պոպովը:
Ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը լրագրողներին ասել է, որ Բ. Սահակյանի հետ հանդիպման ընթացքում խոսել են ինչպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ տնտեսության տարբեր ճյուղերի, ֆինանսական հատվածի և շատ այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
Նախքան Արցախ մեկնելը՝ համանախագահները եղել են Երևանում, հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վրա
- ՀՀ Նախագահը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
- Հասունանում է իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է կոնկրետ գործողությունների դիմեն. Նալբանդյան
- Վիգեն Սարգսյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում տեղի ունեցած միջադեպերի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին