Norway Chess. 5-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում տեղի են ունեցել Norway Chess գերհզոր մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, այս տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Սևերով խաղացող Արոնյանը սկզբնախաղում հավասարեցրել է դիրքը, և 38-րդ քայլին կողմերը համաձայնվել են ոչ-ոքի արդյունքի:
5-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են հաշտությամբ: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 3.5 միավոր վաստակած Հիկարու Նակամուրան: Լևոն Արոնյանը և Վլադիմիր Կրամնիկը իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: 4 շախմատիստ՝ Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Անիշ Գիրին, 2.5-ական միավորով կիսում են 4-7-րդ հորիզոնականները, Մագնուս Կարլսենը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2-ական միավորով գտնվում են 8-9-րդ հորիզոնականներում, իսկ Վիշվանաթան Անանդը 1.5 միավորով եզրափակում է աղյուսակը:
6-րդ տուր.
Արոնյան – Կրամնիկ
Կարլսեն – Վաշիե-Լագրավ
Նակամուրա – Կարյակին
Կարուանա– Անանդ
Գիրի – Սո
Նշենք, որ Norway Chess մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը փայլուն ոճով հաղթանակ էր տոնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Norway Chess. երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ
- Norway Chess. Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ
- Լևոն Արոնյանը Norway Chess կայծակնային մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը
- Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան