Դավիթ Շահնազարյան. Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին
«Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից ու անդամակցի ՆԱՏՕ-ին»,-նման համոզմունք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը՝ «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» թեմայով սեմինարի ժամանակ:
«Որևէ կասկած չունեմ, որ դա տեղի է ունենալու, պատմականորեն այլ ձև չկա»,-ասաց նա:
Վերլուծաբանը վստահ չէ, թե երբ դա տեղի կունենա՝ ԼՂ խնդրի լուծումից հետո, թե առաջ:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի ներկայությանը տարածաշրջանում՝ Շահնազարյանն ասաց, որ դաշինքի հաջորդ անդամը լինելու է Վրաստանը:
«Վրաստանը պատրաստ է դրան: Զարգացման այլ տարբերակ չկա»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին