Շահնազարյան. ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը ձեռնտու չէ Հայաստանին
«ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից»,-նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը հանգստյան օրերին Ծաղկաձորում անցկացված «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները տարածաշրջանում» թեմայով սեմինարի ժամանակ:
Նա բացարձակապես անհիմն որակեց խոսակցությունները, ըստ որոնց Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից:
«ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը ձեռնտու չէ նաև Հայաստանին: Թուրքիան ինչքան շատ ինտեգրված լինի միջազգային նման կառույցներին, այնքան կանխատեսելի կլինի, իսկ մեզ ի՞նչ է պետք, Կանխատեսելի Թուրքիա»,-կարծիքն այսպես հիմնավորեց նա:
Դ. Շահնազարյանի համոզմամբ, Հայաստանի շահերից է բխում նաև, որ Թուրքիան դառնա Եվրամիության անդամ:
«Մեզ պետք է կանխատեսելի և կայուն Թուրքիա, և փառք աստծո, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում է: Բացի այդ, Հայաստանը այս մեկ կետում է, որ ՆԱՏՕ-ի հետ սահման ունի: Հսկայական Խորհրդային միությունը երկու տեղ ՆԱՏՕ-ի հետ սահման ուներ՝ մեկը հայ-թուրքական սահմանին էր, մյուսը՝ Նորվեգիայում, և ամենաուժեղացված սահմաներն էին դրանք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Շահնազարյան. Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին
- Վ․ Լահու․ Անհավանական բան է, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից
- Վ․ Լահու․ Չեմ բացառում ՆԱՏՕ-ի թուլացումը
- Վիլլիամ Լահու․ Այո, ՆԱՏՕ-ն այսօր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիքն է
- ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ․ Անդամ երկրների արտաքին քաղաքականությունը դաշինքին չի վերաբերում
- Մագնուս Էյջոլֆսոն․ ՆԱՏՕ-ի անհրաժեշտությունն այսօր էլ կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան